Աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, այսօր` օգոստոսի 28-ին տոնում ենք Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ОМОН) ստեղծման հոբելյանական 30-րդ տարեդարձը:
Բոլորս գիտենք, որ ամբողջ աշխարհը տառապում է թագավարակով և Հայաստանը ևս պատուհասեց այդ արհավիրքը: Գիտենք, որ երկիրը արդեն քանի ամիս գտնվում է Արտակարգ դրության պայմաններում և կան որոշակի սահմանափակումներ: Հարգելով օրենքն ու օրինականությունը մենք պետական մակարդակով չենք նշի կարևորագույն գործնեություն ծավալած ստորաբաժանման տոնը:
ОМОН-ի մարտիկները անցել են դաժան և դժվարին ճանապարհ և մարտական մկրտությունը ստացել են ռազմաճակատում: Նրանք իրենց փառապանծ անունը բարձր պահեցին և կարողացան մեծ ռիսկի գնով դուրս գալ Օղակ գործողությունից (Операция Кольцо):
ОМОН-ականները դարձան Հայոց Բանակի առաջամարտիկները, ովքեր սահմանին` ազգի պահապան զինվորներ էին, իսկ երկրի ներսում հանդիսանում էին օրենքի պատվար:
1988 թվականին, երբ սրվեց հակամարտությունը Հայաստանի
և Ադրբեջանի միջև, վտանգվեց արցախահայության գոյությունը և Հայաստանը ներքաշվեց չհայտարարված
պատերազմի մեջ սկիզբ առավ ազգային-ազատագրական պայքարը: Ամբողջ Հայաստանում ձևավորվում
էին կամավորական ջոկատներ, սակայն ՀՀ-ում միակ ուժային կառույցը, որը իրավունք ուներ
զենք կրելու` Ներքին գործերի նախարարությունն էր:
1990 թվականին Կառավարության մինիստրների խորհրդի թիվ 487 որոշմամբ ՆԳՆ-ում տեղծվեցին
միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները, որոնք անցան փառապանծ մարտական ուղի, հերոսաբար
պաշտպանելով հայրենիքի և ԼՂՀ սահմանները:
Հոբելյանդ շնորհավոր` հզոր, քաջ, հաղթանակած, միշտ անպարտ
ОМОН և ОМОН-ականներ:
Այսօր ես գլուխ եմ խոնարհում ՄՀՆՋ շարքերում կռված և իրենց կյանքի գնով բաղձալի ու
թանկ անկախություն կերտած նահատակների շիրիմների
առջև:
Մենք կանգնած ենք պետության և պետականության հիմքում և այսօր էլ պատրաստ ենք ծառայելու
ի փառս Հայաստանի հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի:
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների
վետարանների միության նախագահ, գնդապետ
Գրիշա Սարգսյանը
Հ.Գ Այսօր`օգոստոսի 28-ին ՄՀՆՋ վետերանները հանդիպում-քննարկում կունենան:
Ցանկացողները կարող են միանալ հանդիպմանը: Այն կկայանա ժամը 10:30-ին Հաղթանակ զբոսայգու մուտքի մոտ:
https://m.facebook.com/story.php?story_fbid=1378415175682117&id=100005409429968