Բարեգործ, միկրովիրաբույժ Կարեն Գևորգյանը պարգևատրվեց. մանրամասներ /տեսանյութ/

Ասում են` բժշկությունն իրավամբ ամենաազնվագույնն է բոլոր արվեստներից: Բժիշկ Կարեն Սուրենի Գևորգյանը այս առումով արվեստագետ է: Հումորի զգացումն ու անպատմելի լավատեսությունը բժշկի հիմնական «զենքերն» են: Բժիշկ Կարեն Սուրենին նաև բարերար է: Նա բազմաթիվ անապահով մարդկանց է վիրահատել: Իր մասնագիտական բոլոր հմտություններին և նրբություններին տիրապետող բժշկական գիությունների թեկնածու, դոցենտ, միկրովիրաբույժ Կարեն Գևորգյանը Arlur.am-ի հետ զրույցում նշեց, որ 4 տարեկանից է ընտրել իր մասնագիտությունը:

«Սա իմ կյանքն է ու վաղուց արդեն մասնագիտություն չէ»,-ասում է վաստակաշատ բժիշկը:

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետարանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը  մեծանուն բժշկին  պարգևատրեց մեդալով:

Սաուդյան Արաբիայում բավականին լայն գործնեություն ծավալող բժիշկը, ով հանուն մարդու է գործում` նշեց, որ յուրաքանչյուր գնահատականը ավելի է պարտավորեցնում, իսկ Գրիշա Սարգսյանի ծավալած գործնեությունը հայապահպան է և գովելի:

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *