Պետք է կապիտուլյացիայի ենթարկենք ադրբեջանական բանակին. Գրիշա Սարգսյանի մարտակոչը

Մարտակոչ

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների հայրենապաշտ վետերաններ.

Հայոց սահմաններին կրկին վտանգ է սպառնում, ագրեսոր Ադրբեջանը այսօր` սեպտեբերի 27-ի վաղ առավոտյան, հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ:

Ելնելով  Հայաստանի ու Արցախի անվտանգությունից և ներկա պահի իրավիճակից` հայտարարում ենք մարտակոչ:

Այսօր ժամը 15:00 հավաքվում ենք Մոսկովյան 5 հասցեում գտնվող Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ОМОН) գրասենյակում:

Զինվե՛նք  համբերությամբ: Այս անգամ  պետք է անպայման կապիտուլյացիայի ենթարկենք ադրբեջանական բանակին:

Այլընտրանք չկա: Պետք է  ծնկի բերել թշնամուն  և  նրանց գիտակցությանը  հասցնել, որ հայոց բանակը և հայ ազգը անպարտ է:

Գնդապետ` Գրիշա Սարգսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *