Նախկին ՀՀ ոստիկանապետը աջակցում է զինվորիներին. Ժարիտ Գրիշը առաջնագծից հայտնում է

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով ՄՀՆՋ (ОМОН) պատվավոր նախագահ է` աջակցություն է ցուցաբերել առաջնագիծ մեկնած ՄՀՆՋ վետերանների ջոկատին:

Arlur.am-ի հետ զրույցում առաջնագծում գտնվող Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետարանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) հայտեց, որ յուրաքանչյուր աջակցություն պարտավորեցնեղ է, իսկ մեր տղաները հզոր են և պատրաստակամ` հաղթել և հաղթելու ենք:

«Իրավիճակը լարված է , բայց մենք հզոր ազգ ենք: Մեր տղաները ոչ մի բանից չեն վախենում: Մեր կյանքը հայրենիքի զոհասեղանին է»,-նշեց Գրիշա Սարգսյանը հավելելով, որ բոլորս ապրելու ենք :

Նշենք, որ ՄՀՆՋ վետերանների միության 100 մարդուց բաղկացած ջոկատը առաջին իսկ զորակոչով մեոկնել է առաջնագիծ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *