ОМОН-ի հրամանատար, առաջնագծում վիրավորված Գրիշա Սարգսյանի (Ժարիտ Գրիշ) հրատապ ուղերձը

Պաշտելի՛ հայ ազգ,

Ուզում եմ ձեզ հայտնել վերջին օրերին առաջնագծում ծավալված իրադարձությունների և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության ծավալած գործողությունների մասին: Պետք է նշեմ, որ Համլետ Մկրտչանը (Թայֆուն Համո), ով ОМОН-ի հրամանատարներից է, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ, կենաց-մահու պայքար է մղում թշնամու հետ Մատաղիսում, նրա որդին և թոռը թեժ մարտերին դիմակայում են Աղդամի ռազմաճակատում:

Հայտնում եմ, որ ОМОН-ը փայլուն հաղթանակներ է տոնում, և հստակ կարող եմ ասել, որ կռվում ենք 5 պետության դեմ, ինչի ապացույցն են Մատաղիսի դիրքերում թողած թշնամու լեշերը: Դրանց վրա կան տարբերանշաններ, որոնցից հասկանում ենք` Լիբիայի վարձկան է, սիրիացի վարձկան է, թուրք է, պակիստանցի կամ ադրբեջանցի:

Թշնամին օգտագործում է ԱՄՆ S-16 կործանիչներ, իսրայելական ԱԹՍ-ներ և կանադական վերջին սերնդի հրետանի: Բոլոր տեռորիստկան երկրների դեմ այսօր մարտնչում են Հայաստանի և Արցախի հանրապետության, երկրին և պետականությանը տեր կանգնող քաղաքացիները:

Մեր կամքը հզոր է, ու չնայած ես ունեմ վիրավորում, ունենք նաև բազմաթիվ վիրավորներ և զոհեր, հավաստում եմ որ միանշանակ հաղթել ենք և հաղթում ենք:

Արյունով ազատագրված հայրենի հողը երբեք չի հանձնվելու թշնամուն. սա է պատերազմի օրենքը: Մենք ապրել, ապրելու ենք և հաղթում ենք: Եթե անգամ ունենք զոհեր, ապա փառքով:

Խոնարհվում եմ բոլոր զոհվածների շիրիմների առաջ:

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *