Հովեյան եղբայրների նվիրաբերումը ռազմաճակատին պետք է օրինակ ծառայի

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի փոխնախագահ, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչ Գեղամ Հովեյանը` Հովեյան եղբայրների անունից, ռազմաճակատին այս պահի դրությամբ նվիրաբերել է մեկ ՈՒԱԶ մակնիշի մեքենա, ռազմաճակատ են հասցրել 4 մեքենա սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև գումար են նվիրաբերել համահայկական հիմնադրամին:

Arlur.am-ի հետ զրույցում Գեղամ Հովեյանը նշեց, որ չի ցանկանում խոսել գումարի չափի մասին, սակայն եղբայրներով պատրաստվում են կարևոր նվիրաբերություններ անել ռազմաճակատին. «Հայ զինվորը այսօր կենաց-մահու պայքար է մղում առաջնագծում, նրանք նվիրաբերում են իրենց կյանքը: Այս պահին մտածելու ժամանակ չկա և բոլորս միահամուռ կերպով պետք է լինենք մեր հայրենիքի կողքին:

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղի նախագահ, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը նկատեց, որ յուրաքանչյուր նվիրաբերում այս պահին հարկավոր է առաջնագծին. «Մենք բոլորս ապրել, ապրելու ենք և հաղթելու ենք, եթե անգամ ամեն պահի մեր երիտասարդները կյանքն են նվիրում հայրենիքին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *