ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ապաքինվում է կորոնավիրուսից, սակայն ОМОН-ի կամավորների կողքին է. Գրիշա Սարգսյան

ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, ով նաև ՄՀՆՋ վետերանների միության պատվավոր նախագահ է, վերջին օրերին գտնվում է հիվանդանոցում: Ոստիկանության գեներալը վարակվել է կորոնավիրուսով և պայքարում է հիվանդության դեմ:

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) Arlur.am-ի հետ զրույցում նշեց, որ Ալիկ Սարգսյանը` չնայած առողջական վիճակի, կրկին անգամ բեռնատարով կարևորագույն օգնություն է փոխանցել ОМОН-ի մարտիկներին:

Նշենք, որ գնդապետ Գրիշա Սարգսյանը վիրավորվել էր Մատաղիսում, և երկու օր շարունակ բոլորը կարծում էին, որ նա զոհվել է: Գնդապետը չի սպասում վերջնական ապաքինմանը և շտապում է րոպե առաջ լինել իր զինվորների կողքին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *