Կին դիպուկահարները պատրաստվում են գրոհի, նրանց կմիանան նաև վերապատրաստված բուժաշխատողներ

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը սեպտեմբերի 27-ի երեկոյան հայտարարեց «Կանանց ջոկատ» կազմելու մասին:

Ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը, ով նաև ՄՀՆՋ (ОМОН)-ի անդամ է` այդ օրից սկսած հանգիստ չունի:
700-ից ավելի կանայք են դիմել կամավորագրվելու համար:

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ Arlur.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) համաձայնեցրել են, որ  «Հայաստանի ԴՕՍԱՖ»-ում անցկացվեն հատուկ դասընթացներ:

«Կամավորագրված կանանցից  60-ը   արդեն մեկ շաբաթ է ԴՕՍԱՖ-ում դիպուկահարների կրակային պատրաստվածություն են անցնում: Կանացի գումարտակում գործելու համար կամավորագրված  50 բժիշկ և բուժքույրեր արդեն մեկ շաբաթ է ոլորտային վերապատրաստում են անցնում: Նրանց օրերս կմեկնեն ռազմաճակատ»,-հայտնեց Գրիշա Սարգսյանը:

Պատրաստեց` Լուսին Ղազարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *