«Անգութ կոտորած են արել ОМОН-ի և Կոռնիձորի քաջերը». գնդապետ Գրիշա Սարգսյանը հայտարարում է

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը ծանր վիրավորումից հետո դեռևս ապաքինման փուլում է, սակայն ամեն վայրկյան պատրաստվում է մեկնել առաջնագիծ: Գնդապետ Սարգսյանը հայտնում է, որ ՄՀՆՋ (ОМОН) և «Կոռնիձոր» ջոկատները, երկու հզոր հայորդիների` Համլետ Մկրտչյանի (Թայֆուն Համո) և Արայիկ Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) շնորհիվ, հյուսիս-արևելյան հատվածում լիովին ջախջախել և հետ են շպրտել թշնամու մեծաքանակ ջոկատին:

«Ադրբեջանցիները բազմաթիվ լեշեր են թողել մարտի դաշտում ու սա ընդամենը համարժեք պատասխան է: Մենք խաղաղ բնակիչներ չենք գնդակահարում, մենք սատկացնում ենք մեր երեխայի և տարեց բնակիչների կյանքին սպառնացող թշնամիներին»,- նշեց Գրիշա Սարգսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *