«Մեր մարմինը զրահն է մեր հավատքի և հաղթանակի». Լուսին Ղազարյան

Ես` Լուսին Ղազարյանս, որպես հայ մայր և հայ կին, հայտարարում եմ.

Կենաց-մահու պայքար ենք մղում մեր դեմ դուրս եկած իսլամիստական պետությունների դեմ, որոնք մի քանի երկրներից բերած վարձկաններով մոտ մեկ ամիս փորձում են բռնազավթել այն հողը, որը բազմադարյա հայրենիք է Նոյից սերված իր ժառանգների` հայերի համար: Չմոռանանք, որ Նոյան տապանից Նոյի ձեռքով երկիր դուրս եկած աղավնին հանգրվանեց հայոց աշխարհում, ու մեր Աստծո կողմից օրհնված ազգը բարգավաճելու է և նոր սերունդներ է տալու: Փորձեցին ցեղասպանել իմ հայրենիքը, այն հայրենիքը, որը ապրել է 1915թ. սովը, գաղթը, մորթը` Դեր Զորի անապատներում միլիոնավոր ոսկորներ սփռելով: Այդ հայրենիքն այսօր կանգուն է, որովհետև այլևս մորթվողի հոգեբանություն չունենք, այլևս պայքարն է մեր հոգու խորհուրդը, և մեր մարմինը զրահն է մեր հավատքի:

Մենք քրիստոնյա ենք և հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը թույլ չի տա, որ առաջին քրիստոնյա ազգը դառնա կառափնարանի հերթական մսամթերք: Հավատում եմ, հավատալու եմ, հաղթել և հաղթելու եմ:

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *