Դեռ ծնկաչոք աղերսելու են. Գնդապետ Գրիշա Սարգսյանը վստահ է

« «Կոռնիձոր»  և  Միլիցիայի հատուկ նշանակության (ОМОН)  ջոկատները շարունակում են հաղթարշավը: Մեր հզորները առաջնագծից հայտնում են, որ հաղթանակը շատ չի ուշանա»,-
Arlur.am-ի հետ զրույցում ասաց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը:

«Վաղը ևս 90 հայորդի կլինի առաջնագծում: Ես հավատում եմ հայի ուժին ու վստահեցնում եմ, որ ադրբեջանական բանակը դեռ ծնկաչոք աղերսելու է, որ վերջ դրվի պատերազմին»,-նշեց Գրիշա Սարգսյանը:

Գնդապետը ամուր է: Հոգու խորքում ծանր տանելով զոհվածների ցավն ու վրեժի ծարավը կարողանում է ստրատեգիական կարևորագույն որոշումներ կայացնել, որոնց մասին նախընտրում է չխոսել:

«Մեկ է կիմանաք…հաղթանակը մոտ է»,-գործին անցնելուց առաջ նշեց Գրիշա Սարգսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *