Վիրավորված, բայց ամուր և հաղթող . Լեգենդար հրամանատարը չի հեռանա առաջնագծից

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի (Ժարիտ Գրիշ) սեպտեմբերի 27-ին հնչեցրած մարտակոչին արձագանքեցին աշխարհի տարբեր երկրներում, ճակատագրի բերմամբ, բնակվող ОМОН-ականները: Ֆրանսիա, ԱՄՆ, ՌԴ, Լիբանան և այլն….
Լեգենդար հրամանատարը, այսօր էլ, ռազմադաշտում է:

Հարյուրից ավելի քաջերից կազմված ջոկատը հերթափոխով առաջնագծում է: ОМОН-ի քաջերի շարքերը անընդհատ համալրվում են:

«Տարբեր բարբառներով ենք խոսում, բայց բոլորս մի բան գիտենք` հաղթելու ենք»,-Arlur.am-ի հետ զրույցում ասաց Գրիշա Սարգսյանը:

Հրամանատարը առաջնագծում է, անտեսելով հարվածային ալիքի հետևանքով ստացած լուրջ վիրավորումը:

Հրամանատարը ամուր է ու անընդհատ կրկնում է, որ ցավում է զոհված տղաների համար ու լուծելու է բոլորի վրեժը:

Աստված պահապան քեզ լեգենդար հրամանատար Գրիշա Սարգսյան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *