Թայֆուն Համոն որդու և թոռան հետ հաղթանակ է կերտում. որդին վիրավոր է

Երեքը մի տանից` հայրը, որդին և թոռը…
Հանուն պատմական հողերի անխախտ լինելու իրավունքի Համլետ Մկրտչյանը(Թայֆուն Համո) նետվեց մարտի: Սկզբում արցախյան ազատամարտն էր: Տառապանքի ու   հպարտության տարիներ էին:

Հաղթեցինք…

Հետո ապրիլյան պատերազմն էր: Թայֆուն Համոն նորից առաջնագծում էր…

Հաղթեցինք…

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետը (Հայաստան և Արցախ) ամբողջ կյանքում պայքարում է:

«Ես ոչինչ չեմ խնայել իմ հայրենիքի համար: Այսօր էլ որդուս` գնդապետ Սամվել Մկրտչյանի և թոռանս Սամսոն Մկրտչյանի հետ կռվում ենք առաջնագծում: Մի բանում վստահ ենք` հաղթելու ենք»,-Arlur.am-ի հետ զրույցում ասաց գնդապետ Համլետ Մկրտչյանը:

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի (Ժարիտ Գրիշ) վիրավորվելուց հետո Համլետ Մկրտչյանին է վստահվել ջոկատի հրամանատար լինելու պատիվը:

Նշենք, որ հրամանատարի որդին` գնդապետ Սամվել Մկրտչյանը այսօր վաղ առավոտյան վիրավորվել է:

Հերոս գնդապետին արագ ապաքինում մաղթենք ու թող անփորձանք ու հաղթանակած տուն գան օջախի երեք ճրագները:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *