Ծանր կորուստ տվեցինք. Գնդապետ Սարգյանը(Ժարիտ Գրիշ) հայտնում է`հերոսաբար զոհվել է ОМОН-ի փոխհրամանատարը.մանրամասներ

«Ծանր կորուստ տվեցինք: Օրեր առաջ, փոխգնդապետ Գևորգ Գևորգյանը նշանակվեց
Միլիցիայի հատուկ նշանակության (ОМОН)  ջոկատների փոխրամանատար: Նա ի ցավ բոլորիս նահատակվեց հերոսաբար` Մատաղիսը պաշտպանելիս: Այս գիշեր մղված մարտերի ընթացքում անմահացավ նաև փոխգնդապետ Մամիկոն Աքորյանը: Երկու քաջ հայորդիները հերոսական պայքար են մղել ու մենք պետք է լուծենք նրանց և բոլոր նահատակների վրեժը »,-Arlur.am-ի հետ զրույցում հայտնեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը:

Լուսանկարում` փոխգնդապետ Գևորգ Գևորգյանը

Գրիշա Սարգսյանը, ով ծանր վիրավորումից հետո մեկնել էր առաջնագիծ ու վերադարձել միայն նոր ուժերի հետ միասին առաջնագիծ վերադառնալու ցանկությամբ նշում է. «Ունենք նաև հինգ վիրավոր: Թշնամին չի մարսելու: Մեր վրեժի զգացումը օր օրի ահագնանում է ու սատկացնելու ենք բոլորին հայոց հողերի դարպասների տակ»:

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը (ОМОН) ցավակցում է զոհված հերոսների հարազատներին: Մենք խոնարհվում ենք մեր եղբայրների հերոսության առաջ…

Գլխավոր լուսանկարում` գնդապետ Գրիշա Սարգսյանը



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *