Մեր կյանքի գնով կպահենք հայրենիքը. ОМОН-ը` գնդապետ Սարգսյանի գլխավորությամբ, չի լքում դիրքերը

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН)-ի մարտիկները չեն լքում առաջնագիծը: Սեպտեմբերի 27-ից ռազմաճակատում գտնվող մարտիկները շարունակում են պահպանել Մատաղիսի դիրքերը:

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) իր մարտիկներին հրահանգել է` հայրենիքը անտեր չթողնել:

Հրամանատարը բժիշկների հսկողության տակ է, որովհետև վիրավորվել էր ծանր մարտում:

Հրամանատարը կլինի իր մարտիկների կողքին: Սա նրա կայացրած որոշումն է:

Առաջնագծում են նաև Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН)-ի կին կամավորները, հրամանատարությամբ` փոխգնդապետ Մարինե Այրումյանի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *