«Ալիևը և Էրդողանը պետք է կանգնեն Հաագայի միջազգային դատարանի առաջ». Գնդապետ Գ. Սարգսյանի ցնցող կոչը

«Ալիևը և Էրդողանը պետք է կանգնեն Հաագայի միջազգային դատարանի առաջ»,-Arlur.am-հետ զրույցում հայտարարեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ):

Գրիշա Սարգսյանի խոսքով` Արցախում իրագործված ցեղասպանության ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, և ցեղասպան երկու գործիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն.«Ալիևն ու Էրդողանը օգտագործեցին իսլամիստական ահաբեկիչներին: Նրանք նպատակ ունեն ավարտին հասցնել երիտթուրքերի ծրագիրը` վերացնել հզորագույն պատմություն ունեցող հայ ազգին:Այդ ոճրագործ-հայասպանները պետք է կանգնեն Հաագայի միջազգային դատարանի առաջ այնպես, ինչպես իրենց ոճիրներով կանգնեցին Սադամ Հուսեյնը, Սլոբոդան Միլոշևիչը, Աուգուստո Պինոչետը…»:

Գնդապետը հավելում է, որ Արցախի դեմ իրագործված ցեղասպանության ծրագրի բոլոր օրերին օգտագործվել են միջազգայնորեն արգելված զինատեսակներ` կասետային զենքեր և ֆոսֆորային ռումբեր, որոնք անմարդկային ու սարսափելի հետևանքներ են արձանագրել:

«Հաջորդիվ պետք է անդրադառնալ ռազմագերիների հարցին: Խոշտանգված ու ստորացման ենթարկված հայ զինվորների բողոքը պետք է հասու լինի աշխարհին:Ես իմ ժողովրդին դիմում եմ կոչով` լինենք միասնական և պայքարենք մեկ հայրենիքի համար:Պատերազմի իրական մեղավորները` Ադրբեջանը և Թուրքիան, ահռելի գումարներ պետք է վճարեն հայ ազգին: Արցախը մեր պատմական հողն է և Արցախի հարցը դեռ վերջնական լուծված չի…»,-հավելեց Գրիշա Սարգսյանը:

Գրիշա Սարգսյանը եզրափակելով խոսքը նշեց, որ ստորագրված փաստաթուղթը իրավական ակտ չէ, այն տարածքային հարցեր չի լուծում, որովհետև տարածքային հարցերը դեռ լուծվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտությամբ:

Նշենք, որ գնդապետը այս պահին գտնվում է Արցախում:

Արդեն հայտնել էինք, որ ՄՀՆՋ(ОМОН) ջոկատը շարունակում է պահպանել առաջնագիծը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *