«Բարձունքը մերն է, տղերքը` չկան». բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը փնտրում է որդուն

Մոտավորապես 10 օր է տեղեկություն չունենք քայլող դասական պոետ Խաչիկ Մանուկյանի որդուց` տաղանդաշատ գրող Վաչագան Մանուկյանից: Նա իր ջոկատով եղել է առաջնագծում: Քանի որ խիստ գաղտնապահ երիտասարդ է Վաչիկը, չի հայտնել իր գտնվելու վայրը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն եղել է Մարտունու կամ Մարտակերտի ռազմաճակատում: Նրան նոյեմբերի 7-ին տեսել են Ստեփանակերտում: Նոր ի հայտ եկած լուրերի համաձայն` հնարավոր է եղել է նաև Շուշիի տարածքում:

Վաչագան Խաչիկի Մանուկյանը ծնվել է 1991թ. Էջմիածին քաղաքում: Նա ծառայության ընթացքում պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Կամավորագրվել է Էջմիածնի զինկոմիսարիատում:

Ովքեր կարող են տեղեկություն տրամադրել, խնդրում եմ զանգահարել.

Լուսին Ղազարյանին – 099-80-00-25, 041-80-01-22,

Խաչիկ Մանուկյանին – 096-20-62-25

Բարձունքը մերն է, տղերքը` չկան, 
Տղերքն ավելի բարձրում մնացին,
Դիպան աստղերին, աստղերը հանգան
Ու մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։

Խաչիկ Մանուկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *