«Ուշադրություն, ուշադրություն, բոլորդ ականջներիդ օղ արեք, ես կուսակցական չեմ եղել և չեմ լինի: Ես ո՛չ լևոնական եմ, ո՛չ քոչարյանական, ո՛չ սերժական և ո՛չ էլ նիկոլական:Ես իմ ազգի և հայրենիքի զինվորն եմ և որևէ կուսակցության չեմ հարում: Եթե որևէ զորամասում խոշոր «չեպե» է լինում, ապա զորամասի հրամանատարը, ելնելով հային և սպային վայել արժանապատվությունից, հրաժարական է տալիս,-Arlur.am-ի հետ զրույցում հայտարարեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ):
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի առաջին օրվանից Գրիշա Սարգսյանը իր մեծաթիվ ջոկատով առաջնագծում էր:
Վիրավորված գնդապետը դեռ չապաքինված վերադարձավ ռազմադաշտ:
Նշենք, որ մինչ այսօր Գրիշա Սարգսյանի հրամանատարությամբ ОМОН-ականները չեն լքում Մատաղիսի դիրքերը: