«Հայաստանը անհապաղ պետք է ճանաչի Արցախի անկախությունն իր տարածքային ամբողջականությամբ, այդ թվում նաև Շահումյանի շրջանը»,-Arlur.am-ի հետ զրույցում հայտարարեց գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ):
Գրիշա Սարգսյանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները այս պարագայում կճանաչեն Արցախի անկախությունը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները անհամբեր սպասում են , որ Հայաստանը կատարի վճռական քայլը և ճանաչի Արցախի անկախությունը, որից հետո հիշյալ երկրները անհապաղ կճանաչեն Արցախի անկախությունը: Բանակցային սեղան վերադառնալու հարցը Հայաստանին խանգարում էր ճանաչել Արցախի անկախությունը, սակայն այժմ դա գերխնդիր է, որովհետև ադրբեջանաթուրքական սանձազերծված պատերազմում մենք տվեցինք ոչ միայն մեծաթիվ զոհեր, այլ նաև տարածքային ծանր կորուստ : Պահանջում եմ հետևողական լինել և դե յուրե ճանաչել Արցախի անկախությունը»,-նշեց Գրիշա Սարգսյանը: