«Հաց բերող»-ը հետմահու պարգևատրվեց գնդապետ Գ. Սարգսյանի կողմից

«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մարդասիրական արարքը ժամանակ չի ճանաչում:
Արթուրի մահից հետո էլ նրան պարգևներ են շնորհվում:

Այսօր` հունվարի 15-ին, «Փառապանծ Մարտիկ» միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը հետմահու հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Փառապանծ Մարտիկ» մեդալով պարգևատրել է Արթուր Սարգսյանին:

Գնդապետ Սարգսյանը մեդալը հանձնել է Արթուրի եղբորը՝ Արտակ Սարգսյանին։

Arlur.am-ի հետ զրույցում Արտակ Սարգսյանը նկատեց, որ Արթուրը մարդասիրության խորհրդանիշ է և ինքը հպարտ է նրան ուղղված յուրաքանչյուր երգի, բանաստեղծության , պարգևի համար. «Գնդապետ Սարգսյանի այս պարգևատրումը կարևորում եմ, որովհետև այն կայացավ արցախյան երկրորդ պատերազմից հետո»,-նշեց Արտակ Սարգսյանը:



Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 26-ին, առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *