Սահմանային Չորաթանը ամուր էր և ամրանում է. Սոնա Մարալյանի ծրագիրը

Տավուշի մարզի սահմանային Չորաթան համայնքը միշտ առանձնացել է իր հայրենապահ ծրագրերով:

Համայնքի բնակչուհի, երիտասարդ իրավաբան Սոնա Մարալյանը նախաձեռնել է` դասընթացներ և սեմինարներ, կապված ընդհանուր իրավագիտություն առարկայի հետ, քաղաքացիական, քրեական և այլ բաժիններով:

Հունվարի 15-ից մեկնարկել են դասընթացները:

Arlur.am-ի հետ զրույցում Սոնա Մարալյանը նշեց.«Տարբեր տարիքային խմբի մարդիկ են դիմում, բայց պատանիներըավելի շատ են: Չորաթանցիները կառչած են հայրենի հողը պահելու գաղափարից և նրանք ուզում են լինել իրավագիտակից: Մենք ամուր ենք կանգնած հողին և այն ավելի ամրացնելու ենք մեր իրավագիտակցությամբ»:
Սոնա Մարալյանը մտադիր է սկսած ծրագիրը շարունակական դարձնել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *