Երբ հանդիպում են մշակույթն ու կրոնը. Նկարիչների միությունում բացվեց սիրված հայ արվեստագետների ցուցահանդեսը,որի շրջանակում կայացավ նաև Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք  մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ ցուցահանդեսի մասին, որի բացումը տեղի ունեցավ  ՀՀ Նկարիչների միությունում:Այսպիսով՝ ս.թ հունվարի 19-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ «Կամք, Իմաստություն, Սեր» խորագիրը կրող՝ հայ արվեստագետների բացառիկ ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ցուցադրվում էին սիրված հայ արվեստագետներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Գյուրջյանի, Գրիգոր Խանջյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Սերգեյ Փարաջանովի և մի շարք այլ անվանի նկարիչների և քանդակագործների աշխատանքներ, ովքեր  ներկայացան Հիսուս Քրիստոսի կերպարը մեկնող իրենց լավագույն ստեղծագործություններով: Սիրված հայ արվեստագետների աշխատանքների հետ համատեղ ցուցադրվեցին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի թանգարաններից ընդգրկված ստեղծագործություններ: Ցուցահանդեսը կոչված է վերանայելու մեր ապրած դարաշրջանը՝ հայոց ոգին ամրացնելով «կամքի, սիրո և իմաստության առժեքներով»: Նույն օրը տեղի ունեցավ նաև սիրված մտավորական, արվեստագետ, Արվեստագիտության թեկնածու Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը: Այս յուրօրինակ ու գեղեցիկ միջոցառումը վարում էր  Երևանի Պետական Համալսարանի Մշակույթի կենտրոնի տնօրեն, հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դավթյանը: Միջոցառումը կազմակերպել էր Երևանի Պետական Համալսարանի Մշակույթի կենտրոնի ու, հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի հասարակական կազմակերպության կողմից: Միջոցառմանն աջակցել էին Հայաստանի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Նկարիչների միությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Սերգեյ Փարաջանովի  թանգարանը, Հայաստանի Ազգային Պատկերասրահը, Երևանի Պետական Համալսարանը: Նշենք, որ սա ասոցիացիայի կողմից կազմակերպված առաջին միջոցառումն էր: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ու մասնագիտության ներկայացուցիչներ: Միջոցառումը համընկավ Հայկական Երուսաղեմում անցկացվող Ջրօրներքի եկեղեցական արարողության հետ: Ցուցահանդեսի ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը: Նա իր խոսքում նշեց, որ այս տարվա ցուցահանդեսների մեկնարկը տրվում է  այս յուրահատուկ միջոցառումով: Իր ելույթի վերջում շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներից ընթերցեց նկարիչների միության շնորհակալագիրն՝ ուղղված գրքի հեղինակին, ինչպես նաև հանձնելով նրան պատվավոր անդամատոմսը: Միջոցառման ընթացքում բոլորը 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 2-րդ պատերազմում նահատակվածների հիշատակն, իսկ այնուհետև տերունական աղոթքն ընթերցեց ու Քրիստոսի մասին խոսեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ելույթ ունեցան նաև  Հայաստանի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  Նարինե Խաչատուրյանը, Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Պատմական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005), ՀՀ Հանրային խորհրդի և Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ Էդիկ Մինասյանը: Համերգային գեղեցիկ ու հայրենասիրական թեմատիկ ելույթներով հանդես եկան  հայ երգչուհի, երգահան, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանը, Գևորգ Գինոսյանը, Երևանի Պետական Համալսարանի մշակույթի կենտրոնի  երգչախումբը, Սարգիս Բաժբելյուկ-Մելիքյանը: Գրքի մասին խոսեց հեղինակը՝ Սաթենիկ Վարդանյանն, ով հակիրճ ներկայացրեց այն ու կատարված աշխատանքները: Շնորհանդեսի ընթացքում տեղի ունեցավ նաև գրքի գինեձոնի ավանդական ու գեղեցիկ արարողությունը: Միջոցառման վերջում կազմակերպիչներին ու ներկաներին ուղղված շնորհակալական խոսքով հանդես եկավ Կարինե Դավթյանը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակելի՝մեր արվեստասեր հասարակությանը ներկայացնելու հայկական մշակույթի գեղեցիկ ու չբացահայտված էջերը: Մի քանի խոսքով ներկայացնենք գիրքը: Գրքում ուսումնասիրված են 20-րդ դարի ու արդի հայ արվեստում Կատարյալ Անձի՝ Հիսուս Քրիստոսի կերպարի մեկնաբանությունները: Սույն աշխատությունը նվիրված է հայ ժողովրդին ու երիտասարդներին: Գրքի հայոց լեզվի խմբագիրներն են՝բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ալբերտ Մակարյանը, Գալյա Հովհաննիսյանը, թարգմանիչը պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Հարությունյանն է: Աշխատությունը հրատարակվել է Էդիթ Պրինտ հրատարակչությունում:Գրքի հեղինակ Սաթենիկ Վարդանյանը ծնվել է 1974  թվականին քաղաք Երևանում: 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության բաժինը: 1997 թվականից առ այսօր համաշխարհային և հայ արվեստի պատմություն է դասավանդում ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնում, համալսարանի մյուս ֆակուլտետներում: 2001 թվականին մասնակցել է Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի Արվեստի և Բյուզանդագիտության բաժնի վերապատրաստման դասընթացներին: 2004 թվականին ավարտել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան: 2012 թվականին պաշտպանել է  <<Հիսուս Քրիստոսի կերպարը 20-րդ դարի հայ արվեստում (1900 -1920-ական  թվականներ)>>խորագրով ատենախոսությունը՝ստանալով գիտությունների թեկնածուի կոչում: Իր հետազոտությամբ նա առաջ է քաշել մշակութային կարևոր խնդիրներ՝կապված իդեալական անձի դրսևորման հետ, բացահայտել հայ կերպարվեստի դեռևս չսուումնասիրված էջերը: 2019 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում: Գիտական կարևոր և արդիական զեկուցումներով մասնակցում է միջազգային և հանրապետական գիտաժողովներին:Հրատարակել է տարբեր լեզուներով շուրջ 40 հոդվածներ  մի շարք, այդ թվում՝ արտասահմանյան հեղինակավոր գրքերում, ժողովածուներում և ամսագրերում: Ստացել է պատվոգրեր և մեդալ ՀՀ Պաշտպանության նախարարից:Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում է դիցաբանությունը, աստվածաբանությունը, փիլիսոփայությունը, արվեստը, մանկավարժությունը, արդի հայ պետականության հիմնախնդիրները,բարոյագիտությունը: Եվ ահա այս յուրօրինակ ու գեղեցիկ միջոցառումը վարում էր  Երևանի Պետական Համալսարանի Մշակույթի կենտրոնի տնօրեն, հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դավթյանը:Միջոցառումը կազմակերպել էր Երևանի Պետական Համալսարանի Մշակույթի կենտրոնի ու, հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի հասարակական կազմակերպության կողմից:Միջոցառմանն աջակցել էին Հայաստանի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Նկարիչների միությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Սերգեյ Փարաջանովի  թանգարանը, Հայաստանի Ազգային Պատկերասրահը, Երևանի Պետական Համալսարանը: Նշենք, որ սա կազմակերպության կողմից կազմակերպված նմանատիպ առաջին միջոցառումն էր: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ու մասնագիտության ներկայացուցիչներ:Միջոցառումը համընկավ Հայկական Երուսաղեմում անցկացվող Ջրօրներքի եկեղեցական արարողության հետ:Ցուցահանդեսի ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:Նա իր խոսքում նշեց, որ այս տարվա ցուցահանդեսների մեկնարկը տրվում է  այս յուրահատուկ միջոցառումով: Իր ելույթի վերջում շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներից ընթերցեց նկարիչների միության շնորհակալագիրն՝ ուղղված գրքի հեղինակին, ինչպես նաև հանձնելով նրան պատվավոր անդամատոմսը: Շնորհանդեսի ընթացքում տեղի ունեցավ նաև գրքի գինեձոնի ավանդական ու գեղեցիկ արարողությունը:Միջոցառման վերջում կազմակերպիչներին ու ներկաներին ուղղված շնորհակալական խոսքով հանդես եկավ Կարինե Դավթյանը՝հույս հայտնելով, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակելի՝մեր արվեստասեր հասարակությանը ներկայացնելու հայկական մշակույթի գեղեցիկ ու չբացահայտված էջերը:

Գարիկ Ավետիսյան Լուսանկարները

Սիրարփի Կարապետյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *