«Ախր Գագիկը պաշտում էր բոքսը». հերոսի մասին լեգենդներ են պատմում /տեսանյութ/

Ազատամարտիկ հորից ժառանգեց հայրենապահությունը, հայրենապաշտպանությունը ամենթանկը համարելը: Միլիցիայի հատուկ ջոկատների  (ОМОН) ստեղծման ակունքներում է կանգնած  անմահացած հերոս, վաշտի հրամանատար Գագիկի հայրը`  Դանիել Պողոսյանը, ով չնայած առողջական խնդիրներին անարցունք և ամուր է տանում որդու կորստի ցավը: Մայրը` Լիլիթ Վարդանյանը, միակ որդուն էր թողել ընտրությունը, որ թե ուզում է, թող զինվորական դառնա:

Մոր աչքերում արցունքները չեն պայթում, որովհետև շարունակում է հարգել որդու ընտրությունը:
Մայրության խորհրդանիշ է Լիլիթ անունը կրող հայուհին, ով կյանք է տվել Գագիկ որդուն:

Այսօր` հունվարի 30-ին, Արմավիրի մարզի Արևաշատ համայնքում կայացավ Գագիկ Պողոսյան հային, հերոսին, բռնցքամարտիկին նվիրված հուշամարցաշարը:

«Ախր Գագիկը պաշտում էր բոքսը»,-հպարտանում է ցավից մի բուռ դարձած մայրը, ով անընդհատ սրբում է արցունքները, որ երկնաբնակ հերոս որդին չտեսնի:

Մարտական ընկերը` Լորիս սարկավագը, հիշելու շատ բան ունի.«Գագիկի հայրենասիրության մասին կարել է երկար խոսել: Նա բացառիկ էր և իր սպայի կարգապահությամբ դա բազմիցս ապացուցել է»:

Արևաշատ համայնքի ղեկավար Սուսաննա Գևորգյանը Գագիկ Պողոսյան հետախույզի մասին խոսելիս հուզվեց:

Պատանի բռնցքամարտիկները արդարացրին սպասելիքները: Գագիկի հիշատակը հավերժացնող գավաթները համոզված եմ հավերժ կլինի նրանց օջախներում:

Գագիկ Պողոսյանը կռվել է մինչև երկրային կյանքի վերջին վայրկյանը: Նրա կռիվը մեր ներսում է ու չի կարող անավարտ լինել:

Ավագ լեյտենանտ, հետմահու կապիտանի կոչումով կադրային սպա, ազնվացեղ հայորդի Գագիկ Պողոսյանը 25 տարեկան էր:

Նրա մասին խոսում են նաև ընկերները:

Հետևեք Arlur.am-ին:

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *