Կոմանդոսի հոգեհանգիստը վաղն է․նա հավանաբար չի հուղարկավորվի Եռաբլուրում



Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) այն եզակի հայերից է ում կորուստը ցավ է պատճառել ողջ ազգին։ Շուշին ազատագրած հերոսի սիրտը չդիմացավ ու հայ ժողովուրդը տվեց թանկ ու անփոխարինելի կորուստ։
Arlur.am-ը տեղեկացավ, որ հայ ժողովրդի մեծագույն հերոսներից՝
Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգիստը կկայանա վաղը՝ ապրիլի 2-ին, ժամը 18։00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում։

Նախնական տեղեկություններով Զորավարը չի հուղարկավորվի Եռաբլուրում։ Նրա հարազատները ցանկանում են, որ նա վերջին հանգրվանը գտնի իր մոր կողքին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *