Լեգենդար Կոմանդոսը մնաց չգնահատված ո՛չ նախկին և ո՛չ ներկա իշխանությունների ժամանակ․Գնդապետ Գ․Սարգսյան

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի ցավակցական ուղերձը լեգենդար հրամանատար Արկադի Տեր Թադևոսյանի մահվան առիթով․
Խորը վշտով տեղեկացանք  լեգենդար հրամանատարի, ազգային հերոսի, ագի նվիրյալի մահվան մասին։

ՄՀՆՋ վետերանների միությունը  ցավակցում է Արկադի Տեր Թադևոսյանի  ընտանիքին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին։

Ցավում և դատապարտում ենք այն բանի համար, որ նման պրոֆեսիոնալ ռազմական գործիչը, ով եղել է բանակի հիմնադիր և հաղթնակներ կերտող,
մնաց չգնահատված ո՛չ նախկին և ո՛չ ներկա իշխանությունների ժամանակ։ Ճիշտ չօգտագործվեց նրա ռազմական պոտենցիալը։ Ամեն պատահածի գեներալ-լեյտենանտ, գեներալ-գնդապետ շնորհեցին , իսկ լեգենդար Կոմանդոսը Ազգային հերոսի կոչում այդպես էլ չստացավ։

Սա է պատճառը, որ ազգը նոր հաղթանակներ չի կերտում և պարտվեցինք արցախյան երկրորդ պատերազմում։ Այս ամենի բուն պատճառը այն է, որ անտեսվել են պրոֆեսիոնալները , իսկ հիմարներն ու տկարամիտները զբաղեցրել են նրանց տեղերը։

ՄՀՆՋ վետերանների միությունը հետևողական է լինելու ,որ թեկուզ հետմահու լեգենդար Կոմանդոսը արժանանա ազգային հերոսի կոչմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *