Գնդապե՛տ Սարգսյան, արա՛գ ապաքինվեք․ շնորհավորանք հրամանատարին

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) մարտիկները շնորհավորում են Միջազգային ոստիկանական ասոցիացիայի (IPA) հայաստանյան գրասենյակի նախագահ, ՄՀՆՋ (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ) վետերանների միության նախագահ, հրամանատար Գրիշա Սարգսյանին (Ժարիտ Գրիշ) և ոստիկանության բոլոր աշխատակիցներին Ոստիկանության աշխատողի օրվա առիթով։

ОМОН-ը արցախյան երկրորդ պատերազմում ևս անցավ փառապանծ ճանապարհ շնորհիվ հրամանատար Գրիշա Սարգսյանի։

Հրամանատարը դեռ չի ապաքինվել ստացած վիրավորումից և այժմ էլ գտնվում է բժշկական կենտրոնում։ Ապագա հաղթանակների համար հայ ժողովուրդը պետք է պահպանի և պարտական լինի նման անձնուրաց սպաներին։

Հարգարժան Գրիշա Սարգսյան, դուք իրավապահի իսկական խորհրդանիշ եք։ Մաղթում ենք Ձեզ շուտափույթ ապաքինում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *