Ճնշումներ և սպառնալիք Մոսկվայում բնակվող հայ գործարարի հանդեպ․ չի լռելու

Թեկուզ և հայրենիքից հեռու, բայց ապրել որպես արժանապատիվ հայ, պահպանել երկրի արժեքներն ու մշակույթը․ Մոսկվայում բնակվող գործարար Գևորգ Գրիգորյանի որդեգրած սկզբունքն է։

Գևորգ Գրիգորյանը ծավալել է բիզնես գործունեություն Մոսկվայում գտնվող հայկական տաղավարում։ Arlur.am-ի հետ զրույցում Գևորգը նշեց, որ ներկայացրել է հայկական տեքստիլ արտադրանքի ցուցահանդես-վաճառք։ Վաճառել են հերոսների նկարներով շապիկներ, հայկական խորհրդանիշեր պարունակող այլ տեքստիլ արտադրանքներ։ Գևորգ Գրիգորյանը իր բաժին ներդրումն է ունեցել հայապահպանության գործում։

«Երբ տաղավար այցելած հայ երեխաները հարցնում էին ծնողներին խորհուրդ ունեցող տարբեր արտադրանքների մասին և ստանում պատասխան, ես ինձ հպարտ էի զգում ու հասկանում, որ շատ կարևոր է օտար երկրում մեր ինքնության հետ կապված արտադրանք ներկայացնելը»,-նշում է գործարարը։

Գևորգ Գրիգորյանը Մոսկվայում բնակություն է հաստատել 2003 թվականից, քաղաքացիություն ստացել է 2007 թվականին։

 Կնքել է համաձայնագիրը «Արմենիա» առևտրացուցահանդեսային կենտրոնի նախկին տնօրինության հետ՝ երկարաժամկետ համագործակցության մասին , որում հաստատվել է 40 քմ տարածքի տրամադրումը ՝ ամսական 26000 ռուբլի վարձավճարով: Գևորգ Գրիգորյանը իր գործունեության 2 տարիների ընթացքում ավելի քան 10 արտադրողների ապրանքատեսականի է  ներկայացրել։ 

Նա նշում է, որ հայկական տեքստիլի արտադրանքները հետաքրքրել են շատերին․ հարևան տաղավարներում հաճախակի անցկացվել են միջազգային ցուցահանդեսներ, և ինքն էլ հնարավորություն է ունեցել ներկայացնելու հայկական արտադրանքը։

2019 թ.-ի հուլիսին տեղի է ունեցել տաղավարի տնօրենի փոփոխություն։ Տնօրեն է դարձել  «Արարատ» ռեստորանի տնօրեն Արտյոմ Մուսայելյանը։ Գրիգորյանը կանգնում է փաստի առաջ, քանի որ նոր տնօրենը, իր անձնական բիզնեսը և կոմերցիոն շահը մեծացնելու և ընդլայնելու նպատակով, սկսում է կայացնել ոչ իրավաչափ որոշումներ։

«2019 թվականի սեպտեմբեր ամսից իմ հանդեպ կիրառվել են տարբեր վարչական ճնշումներ՝ տեսականու փոփոխության վերաբերյալ՝ հիմնվելով այն փաստին, իբրև, դա համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի ցանկությունն է: Ես հարց եմ ուղղել, թե ինչո՞ւ են Բելառուսի Դաշնության տաղավարի 75 տոկոսը զբաղեցնում տեքստիլ արտադրողները և ինչու՞ ВДНХ-ի տնօրինությունը հարցեր չունի նրանց հանդեպ։ Մուսայելյանը ինձ պատասխանել է, թե Բելառուսի նախագահը շատ հզոր է, դրա համար իրենց հանդեպ հարցեր չունեն։ Ես ստիպված կատարել եմ տեսականու կրճատում՝ 25 տոկոսով։ Իսկ 2020-ի հունվարի վերջին, հիմնվելով այն փաստին, թե տաղավարում տեղի է ունենում վերանորոգում, ինձ առաջարկել են 3 միմյանց հետ առնչություն չունեցող ապրանքների հետ, որի մեջ են մտնում տեքստիլը, խաղալիքները և հուշանվերները,  զբաղեցնել 34 քմ տարածք (փաստացի 4 անգամ փոքր մեր ունեցածի համեմատ), բայց միևնույն ժամանակ տեղի չի ունեցել վարձավճարի փոփոխություն։ Երբ ես բողոքեցի այդ անարդարության դեմ, նշելով, որ ես ոչ թե միայն զբաղվում եմ ապրանքների վաճառքով, այլ նաև ներկայացնում եմ շատ արտադրողների տեսականին` առանց վաճառքի, և այդ արտադրողները կկորցնեն իրենց հնարավորությունը, ինձ առաջարկեցին, որ եթե պայմանների հետ համաձայն չեմ, պետք է ազատեմ տարածքը: Ես ստիպված համաձայնեցի՝ հասկանալով, որ տնօրինությունը խոսակցությունը տանում է արհեստական կոնֆլիկտի: 2020 թ. հուլիս ամսին տնօրեն Արտյոմ Մուսայելյանը ինձ հրավիրում է իր աշխատասենյակ և հարց բարձրացնում, թե, իբրև, իմ զբաղեցրած տարածքի համար մեծ գումար պետք է վճարեմ վերանորոգման համար։ Ստանալով դրական պատասխան՝ նա ինձ ասում է, թե այդ տարածքը նույնպես զբաղեցված է, և դրա փոխարեն ինձ առաջարկում է 6 քմ կղզյակ՝ սկզբնական ամսական 40000 ռուբլի, իսկ հետո 60000 ռուբլի վարձավճարով :Ես, հասկանալով նրանց ամեն կերպով ինձնից ազատվելու մոլուցքը, այդ պայմանին ևս համաձայնում եմ: Մեր դեսպանատան կողմից ներկայացված դիզայների հետ կնքում եմ պայմանագիր՝ 6 քմ-ի համար 60000 ռուբլի արժողությամբ, փոխանցում եմ 36000 ռուբլի կանխավճար, 3 օրից հետո հանդիպում եմ դիզայների հետ, և նա ինձ ասում է, որ տաղավարի տնօրենը և դեսպանատան ներկայացուցիչը թույլ չեն տալիս բարձրությունը 130 սմ-ից ավել լինի, և ես պետք է հարցը լուծեմ տնօրենի հետ: Հուլիսի 18-ին մեր միջև տեղի է ունենում խոսակցություն,որի ժամանակ տնօրենին հարցնում եմ, թե այս պայմանները առաջ քաշելով դուք ուզում եք ազատվե՞լ ինձանից, և նա պատասխանում է․ եթե քեզ չի բավարարում այս պայմանը, մինչեւ 2020 թ.-ի հուլիսի վերջ դու պետք է ազատես տաղավարը»:

Գևորգ Գրիգորյանը փաստացի զրկվել է իր գործունեությունից։ Նա ենթարկվել է հոգեբանական և ֆինանսական ճնշման։ Գրիգորյանի հանդեպ դրսևորվել է շանտաժ և անպատժելիություն։

«Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիան և Arlur.am-ը հետևողական են լինելու, որ Գևորգ Գրիգորյանի գործարար համբավը և ծավալած գործունեությունը վերականգնվի։

Հ․Գ․ Գևորգ Գրիգորյանին հեռախոսազանգով սպառնացել են, որ եթե բարձրաձայնի խնդրի մասին, դիմի ՀՀ պատկան մարմիներին, ապա առողջական և այլ լուրջ խնդիրներ կունենա, ընդհուպ կյանքի և հարազատների հետ կապված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *