«Հաղթելու ենք և՛ ռազմաճակատում, և՛ քաղաքական դաշտում»․ 20-ից ավելի հրամանատարներ միացել են Գ․ Սարգսյանի կոչին /տեսանյութ/

Երկու տասնյակից ավելի հրամանատարներ համախմբվել են և միացել Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) հրամանատար, գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչին:

Ազատամարտիկները մտահոգ են Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակով։ Նրանք գտնում են, որ պետք է վերջ տալ երկրում տիրող այսպես կոչված «բեզպրիդելին»։

Հրամանատարները առաջարկել են երկիրը պահելու և վտանգի տակ գտնվող տարածքները պաշտպանելու իրենց տարբերակները։

«Մենք այլևս հող կորցնելու իրավունք չունենք․ իրենց կյանքը և արյունը հայրենիքի համար չխնայած հրամանատարները պատրաստ են լծվելու մեր հայրենիքը ճգնաժամից հանելու գործին։ Հաղթական ենք տրամադրված, հաղթելու ենք և՛ ռազմաճակատում, և՛ քաղաքական դաշտում»,-Arlur.am-ի հետ զրույցում ընդգծեց Գրիշա Սարգսյանը։

Նշենք, որ նոր ձևավորվող կառույցին միացել են հրամանատարներ՝ Արամ Թորգոմյանը (ՀԱԲ-ի Արամո), «Շռամ» ջոկատի հրամանատար Շռամ Արմենը, «Ազատամարտիկ» ջոկատի հրամանատար Հայկ Հարությունյանը (Արաբ Հայկ), «Թալիշ» ջոկատի հրամանատար Էդուարդ Պոլատովը, «Մախնո» ջոկատի հրամանար Գրիգորի Գևորգյանը (Մախնո), Ղարաբաղյան պատերազմի վետերան, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» կառույցի նախագահ, գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը և այլք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *