Գնդապետ Գրիշա Սարգսյանը միջազգային հարթակներում բարձրացնում է հայ ռազմագերիների հարցը

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Գրիշա Սարգսյանը ստորագրել է փոխհամագործակցության հուշագիր, որով ավելի են ամրապնդվում Հայաստանի և Շվեդիայի Թագավորության ոստիկանական կապերը։

Arlur.am-ի հետ զրույցում Գրիշա Սարգսյանը մանրամասնեց․«Հանդիպումը կայացավ իմ հրավերով։ Երկօրյա այցով Հայաստան ժամանեց Շվեդիայի Թագավորության Միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ Իվան Սոկոլովսկին՝ իր կնոջ` Նիկո Շամս Ջանջանիի հետ։ Սոկոլովսկու հետ քննարկեցինք նաև հայ ռազմագերիների կարևոր խնդիրը»։

Սոկոլովսկին համամիտ է, որ Ադրբեջանը խախտում է ռազմագերիների իրավունքները, և կոչ է անում, որ անհապաղ ազատ արձակվեն ռազմագերիները, քանի որ նրանց նկատմամբ կիրառվող խոշտանգումները և այլ միջոցները խախտում են միջազգայնորեն սահմանված մարդու իրավունքների և հիիմնարար ազատությունների սկզբունքը։

Քննարկվել է նաև Հայաստանում կիբեռոստիկանության ստեղծման հարցը։ Նաև անդրադարձ եղավ Շվեդիայի Թագավորությունում բնակվող հայ համայնքի իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերին։

Հայաստանի և Շվեդիայի Թագավորության Միջազգային ոստիկանական ասոցիացիաների միջև ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր։

Հյուրերի հետ կազմակերպվել է Հայաստանի պատմամշակութային վայրերով այց՝ Գառնի, Խոր Վիրապ, Էջմիածին, և նրանց պատվին տրվել է հայկական ուտեստներով ճաշկերույթ։

Հ․Գ ․Հոկտեմբերի 21-25-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի կունենա Միջազգային ոստիկանական ասոցիացիայի գագաթնաժողովը՝ 110 երկրների մասնակցությամբ։ Կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը՝ գնդապետ Գրիշա Սարգսյանի ղեկավարությամբ։

Օրակարգում լինելու է հայ ռազմագերիների հարցը։ Ասոցիացիան կհորդորի Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *