Արմեն Լոռենցը, մեղրածոր մարդկությունը և կարոտագույն լեռները /տեսանյութ/

Բարիք է ծորում Արմեն Լոռենց Հարությունյանի գունաշխարհից։ Ակամայից դառնում ես այդ երկնատեր և կամային աշխարհի բնակիչը։ Երկինքը բաց, սրտագույն, մարդակարոտ ու մարդասեր է։ Ինձ համար այդ տեսանկյունով բացվեց «Դբա լավը» խորագիրը կրած և չկրած ինքնատիպ կտավների ցուցահանդեսը։

Իր ուսանողների հանդեպ պատասխանատվություն, թոռների հանդեպ պատասխանատվություն, կտավները սիրող մարդկանց հանդեպ պատասխանատվություն կամ այսպես՝ մեկ բառով՝ սեր ունի։

Շնորհակալություն Ձեզ, որ մեզ տանում եք տաք ու սիրուն ձմեռ, կարոտագույն լեռներ և մեղրածոր մարդկություն․․․

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *