«Հաղթանակ, և միայն հաղթանակ»․ մահապարտ Ֆելիքս Պողոսյանի որդին ԱՄՆ-ից եկավ հաղթելու և հերոսացավ /տեսանյութ/

Կադրային սպա, պատերազմ անցած գնդապետ, «Արծիվ-Մահապարտ», 5-րդ բրիգադի հրամանատարի տեղակալ  Ֆելիքս Պողոսյանի որդին էլ հերոսացավ 44-օրյա պատերազմում։
«Կարենը ժամկետային զինծառայությունից հետո սպայական կոչում է ստացել և ծառայության է անցել Պաշտպանության նախարարության համակարգում, հետո ստացվեց այնպես, որ ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ, բայց որդիս միշտ ասում էր, որ Հայաստանն է իր տունը։ Կարենը շատ էր սիրում իր հայրենիքը․․․»,-Arlur.am-ի հետ զրույցում ասաց գնդապետ Պողոսյանը։

Հայրը նշում է՝ անկեղծ էր որդու հետ, ու սեպտեմբրի 27-ին Կարենը ասել է՝ գալիս եմ։

Կարեն Պողոսյանը եկավ։ Երկու զավակների հայրը չէր կարող տեր չլինել հայրենիքին։

Հոկտեմբերի 17-ին զորակոչվում է, ընդգրկվում ՊԲ կազմում և կատարում մարտական առաջադրանքներ։ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, սակայն, թշնամու անօդաչու թռչող սարքը խլում է Կարենի կյանքը:

«Մեր սերունդը մեղավոր է ձեր առաջ․ մենք պատերազմը թողեցինք ձեր ուսերին»,- որդու հետ զրուցելիս ասել է գնդապետ Պողոսյանը։

«Մենք խեղդվեցինք ծայրահեղ ազգայնականության, «ոչ մի թիզ»-ականության գաղափարներով, բայց պատերազմը ճշգրիտ գիտություն է նաև»,- ասում է Ֆելիքս Պողոսյանը։

Կարեն Պողոսյանը անմահացավ՝ իր կյանքի գնով հանելով 10 մարտական ընկերներին շրջափակումից։

Փառք և խոնարհում անմահ հերոսին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *