Սիլվին ուժի և արվեստի խորհրդանիշ է. բացահայտե՛ք 11-ամյա ուժեղ աղջնակին իր ցուցահանդեսում

Դեկտեմբերի 12-ին «Տուր ինձ քո ձեռքը» կազմակերպությունն իրականացրեց ցուցահանդես֊միջոցառում, որը նվիրված էր Սիլվի Սոսյանին, ով ունի մկանային խնդիրներ վերջույթներում, և ում հետ թիմը աշխատել է։ Ցուցահանդես-միջոցառման ժամանակ ցուցադրվեցին Սիլվիի նկարչական աշխատանքները , հնչեցին երաժշտական կատարումներ․ ծրագիրն իր մեջ ներառում էր նաև հետաքրքիր անակնկալ փոքրիկ հյուրերի համար։ Նրանց այցի էին եկել խաղավարները՝ սպիտակ արջուկն ու Միկին։ Սիլվիին շնորհվեց նաև պատվոգիր՝ որպես լավագույն փոքրիկ նկարչուհու։ Երեխաները՝ Սիլվիի հետ միասին, շատ տպավորված և ուրախ տրամադրությամբ հեռացան մեկ այլ ավելի մեծ միջոցառման գալու ակնկալիքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *