«Ռեալի» կամային հաղթանակը «Միլանի» նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մադրիդի «Ռեալն» ու իտալական «Միլանը» ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում։ 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ իսպանական թիմը։
Առաջին խաղակեսում երկու գոլ խփեց իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը։ Աչքի ընկան անգլիացի պաշտպան Ֆիկայո Տոմորին եւ արգենտինացի կիսապաշտպան Լուկա Ռոմերոն։
Արքայական ակումբը երեք գոլերն էլ խփեց երկրորդ խաղակեսում։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, որն աչքի ընկավ 57-դր եւ 59-րդ րոպեներին։ «Ռեալի» հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որին գոլային փոխանցում կատարեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Ընկերական հանդիպում
«Ռեալ Մադրիդ» – «Միլան»՝ 3:2
Ֆեդերիկո Վալվերդե, 57, 59, Վինիսիուս Ժունիոր, 84 – Ֆիկայո Տոմորի, 25, Լուկա Ռոմերո, 42
https://www.youtube.com/watch?v=YIoTZ_OhtG0